Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կարգադրել է հինգշաբթի օրը պատվիրակություն ուղարկել ՀԱՄԱՍ-ի հետ պատանդների վերաբերյալ գործարքի շուրջ բանակցություններ վարելու համար, ասվում է Նաթանյահուի գրասենյակի կիրակի օրը տարածված հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Նաթանյահուն կիրակի օրը հանդիպում է ունեցել պատվիրակության և Իսրայելի պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ընդ որում, պատվիրակության մեկնելու վայրը չի նշվում։

Հրադադարի հասնելու ջանքերը մինչև այժմ չեն հանգեցրել որևէ համաձայնության, քանի որ Գազայի հատվածում ինն ամսից ավելի շարունակվող հակամարտության երկու կողմերը միմյանց մեղադրում են բանակցությունները փակուղի տանելու մեջ։