Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն այսօր` նոյեմբերի 27-ին մեկուսարանում նշել է 51-րդ տարեդարձը:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, մեկուսարանի պատերի մոտ հավաքվել են հազարավոր մարդիկ` Տիմոշենկոյին շնորհավորելու համար: Սկսվել է միտնինգ-համերգ` ի պաշտպանություն նրա: Հաղորդվում է, որ հավաքվածների թիվը հասել է 5000 մարդու:
Հանրահավաքի մասնակիցների մեծ մասը եկել են ծաղիկներով: Տեղում բեմ է պատրաստվել, հանդես են եկել քաղաքական եւ մշակութային գործիչներ, այդ թվում` «Բատկիվշչինա» կուսակցության փոխնախագահ Ալեքսանդր Տուրչինովը, երգիչներ Տարաս Չուբայը, Ալեքսանդր Պոնոմարյովը եւ Նինա Մատվիենկոն: Ներկա է եղել նաեւ Տիմոշենկոյի դուստրը` Եվգենիա Կարը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Տիմոշենկոն «գազային» գործով դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման:



























