Անչափ կարևոր այց եմ կատարում Միացյալ Նահանգներ հենց այն ժամանակ, երբ Իսրայելը կռվում է յոթ ճակատով, և երբ Վաշինգտոնում լիակատար քաղաքական անորոշություն է, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Այցի ընթացքում ես չորրորդ անգամ որպես Իսրայելի վարչապետ, ելույթ կունենամ Կոնգրեսի երկու պալատներում։ Իմ ելույթում կընդգծեմ Իսրայելին երկկուսակցական աջակցության անհրաժեշտությունը և կդիմեմ երկու կողմերի մեր ընկերներին՝ ասելու, որ անկախ նրանից, թե նախագահական ընտրություններից հետո ով կընտրվի Ամերիկայի ժողովրդի առաջնորդ, Իսրայելը Մերձավոր Արևելքում Միացյալ Նահագների կարևորագույն  դաշնակիցն է, անփոխարինելի դաշնակիցը:

Կհանդիպեմ նախագահ Ջո Բայդենի հետ, որին ճանաչում եմ ավելի քան 40 տարի: Սա առիթ կլինի նրան շնորհակալություն հայտնելու այն ամենի համար, ինչ նա արել է Իսրայել պետության համար ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ սենատոր, փոխնախագահ և նախագահ ծառայելու տարիներին։ Սա նաև հնարավորություն կլինի առաջիկա ամիսներին մեր երկու երկրների համար կարևոր հարցեր քննարկել։

Մենք կհամագործակցենք մեր բոլոր առևանգվածների ազատ արձակման, ՀԱՄԱՍ-ի նկատմամբ հաղթանակի հասնելու, իրանական չարի առանցքի սպառնալիքը տապալելու համար, միաժամանակ կապահովենք, որ հյուսիսում և հարավում գտնվող մեր բոլոր քաղաքացիները կարողանան վերադառնալ իրենց տները։ «Ըստ իս, պատերազմի և անորոշության այս պահին կարևոր է, որ մեր թշնամիները իմանան, որ Իսրայելը և Միացյալ Նահանգները միասին են գործում», - ըստ «Այսօր Իսրայելում» պորտալի ասել է Նեթանյահուն։