Հունաստանի առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսը, ըստ Open News-ի՝ որոշել է պատասխանել թուրքական սադրիչ հռետորաբանությանը, երբ նրան խնդրել են մեկնաբանել հունա-թուրքական իրավիճակը և Անկարայի կողմից աճող լարվածությունը։

Հույն նախարարն ասել է, որ լսել եմ Թուրքիայի այս արտահայտությունը. «Մի գիշեր մենք հանկարծակի կգանք»: F-35-ով միայն կարող ենք հանկարծ հայտնվել Թուրքիայում. Դուք տեսե՞լ եք, թե ինչ կատարվեց Եմենում։ Եթե ​​ F-35 ունեք, որոնք չեն տեսնում ռադարներ, մի գիշեր կարող եք հանկարծակի հայտնվել Անկարայում։

Ի՞նչ ես Հունաստան բերելու: Ձեր ունեցած կոշիկներո՞վ: Բոլորը գիտեն, որ Թուրքիան ավիացիայի մեջ զրո է։

Ես չեմ ասում, որ նման բան կանենք, չենք ուզում նման բան անել, բայց երբ Էրդողանը նման բան է ասում, դա ծիծաղ է հարուցում։

F-35 գնելը մեզ ավելի ուժեղ է դարձնում, ֆրեգատներ գնելը մեզ ավելի ուժեղ է դարձնում: Գնելով Viper F16 դառնում ենք ավելի ուժեղ։ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ պաշտպանական դաշինքներ կնքելով՝ մենք ավելի ուժեղ ենք դառնում»,- նշել է հույն նախարարը՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունները մեկնաբանելով։