Ուկրաինայի վարչապետ Շմիգալը հայտարարել է, որ Ուկրաինան Եվրապարտատոմսերի սեփականատերերի կոմիտեի հետ պայմանավորվել է պարտքի վերակառուցման շուրջ, հայտնել է УНИАН-ը։
«Մենք վերականգնում ենք պարտքի կայունությունը։ Այսօր սկզբունքային պայմանավորվածություններ ենք ձեռք բերել Ուկրաինայի եվրապարտատոմսերի սեփականատերերի կոմիտեի հետ։ Սա կարևոր փուլ է պարտքի վերակառուցման գործընթացում, որը առաջիկա երեք տարիների ընթացքում պարտքի սպասարկման համար 11,4 միլիարդ դոլար կխնայի և 22,75 միլիարդ դոլար՝ մինչև 2033 թվականը»,- ասված է հաղորդագրությունում։
Համաձայնագիրը հնարավորություն կտա ռեսուրսներ ազատվել երկրի պաշտպանության, սոցիալական պաշտպանության և վերակառուցման ֆինանսավորման համար:





























