Թուրքիայի ԱԳՆ-ն «սուտ» է որակել այն պնդումները, թե Անկարան սպառազինում է ՀԱՄԱՍ-ին, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Անկարան նման հայտարարություն է տարածել անմիջապես այն բանից հետո, երբ Իսրայելը Թուրքիային մեղադրել է ՀԱՄԱՍ-ին ռազմական աջակցություն ցուցաբերելու մեջ։
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ նման հայտարարություններով Իսրայելը փորձում է շեղել ուշադրությունը Գազայի պատերազմից։





























