Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը չի սիրում, երբ իր պատվին հուշարձաններ են կառուցվում. նա նախընտրում է, որ իրեն «պահեն սրտում»:

Անդրադառնալով փաստին, որ նոյեմբերի 27-ին, Վենեսուելայի Կորո քաղաքում Ֆիդել Կաստրոյի հուշարձանի կողքին նաեւ իր կիսանդրին են տեղադրել, Չավեսը հայտարարել է, որ դա դուր չի գալիս ոչ իրեն, ոչ էլ Ֆիդել Կաստրոյին: Նա կողմ է արտահայտվել, որ հուշարձաններ կառուցեն Վենեսուալան Իսպանիայի գաղութային իշխանությունից ազատագրած Սիմոն Բոլիվարին եւ կուբացի վրիժառու եւ հեղափոխական Խոսե Մարտիին:

«Ինձ բավական է այն, որ դուք ինձ պահեք ձեր սրտում»,- ասել է նախագահը, հիշեցնելով, որ նախորդ տարի ինքը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է քաղաքական ու հասարակական կազմակերպություններին օգտագործե իր անունը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: