Ստամբուլի ափերի մոտ հայտնաբերվել է պայթուցիկներով լցված հիդրոցիկլետ, որը, ենթադրաբար, պատկանում է Ուկրաինայի ռազմածովային ուժերին։

Թուրքական Milliyet-ը հայտնել է, որ դեպքի վայր են ժամանել ժանդարմերիայի բրիգադներ, կատարվում է հետաքննություն։

Նախնական ստուգումների ավարտից հետո ծովային մեքենան քրեական գործի շրջանակում կհանձնվի ռազմական տեսչական կետ՝ հետաքննության համար, գրում են թուրքական լրատվամիջոցները։