Գերմանիայի Լյուդվիգսհաֆեն քաղաքում պայթյուն է տեղի ունեցել երկրի խոշորագույն քիմիական գործարանում, որը պատկանում է BASF-ին, գրում է Bild-ը։

«Երկուշաբթի՝ ժամը 12-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել Գերմանիայի խոշորագույն քիմիական գործարանում», - ասվում է զեկույցում: Հստակեցվում է, որ ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել, որը հետագայում մարվել է։

Միջադեպի հետևանքով 14 բանվոր աննշան վնասվածքներ են ստացել, նրանք տեղափոխվել են գործարանի կլինիկա, նշվում է հոդվածում։ Սկզբում քաղաքային իշխանություններն ու հրշեջները նախազգուշացում են արել օդում այրման արտադրանքի առկայության պատճառով վտանգի մասին, սակայն հետո չեղարկել են այն։ Տեղի ունեցածի պատճառները դեռ անհայտ են։