Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահից հետո հայտարարել է, որ երկիրը կպաշտպանի իր ինքնիշխանությունը և կստիպի «ահաբեկչական բռնազավթիչներին» զղջալու իրենց արարքների համար։ Դրա մասին Իրանի առաջնորդը գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունն ու արժանապատվությունը և ահաբեկիչ բռնազավթիչներին կստիպի զղջալու իրենց վախկոտ արարքների համար»,- ասված է Պեզեշքիանի հայտարարության մեջ։
Իրանի նախագահն ընդգծել է, որ Իրանի և Պաղեստինի ժողովուրդների միջև կապն առաջվանից ավելի ամուր կլինի, դիմադրությանը զորավիգ լինելն առաջվանից ավելի ամուր կլինի։ «Երեկ ես բարձրացրի նրա հաղթական ձեռքը, իսկ այսօր ստիպված եմ նրան թաղել ուսերիս դրած», - հավելել է նա՝ նկատի ունենալով նախօրեին տեղի ունեցած երդմնակալության արարողությունը, որի ժամանակ ՀԱՄԱՍ-ի առաջնորդն ու Իրանի նախագահը կանգնած էին ձեռքերը վեր պարզած։





























