Փոխադարձ քայլեր ձեռնարկվելուն պես՝ վրաց-ամերիկյան հարաբերությունները կվերանայվեն։ Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա նման տոնայնությունը հակաարդյունավետ է, և դա ոչ մի կերպ չի կարող հակաքայլ համարվել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ըստ նրա՝ վրացական կողմը սպասման ռեժիմում է։

«Ինչ վերաբերում է վրաց-ամերիկյան հարաբերություններին, մենք սպասողական վիճակում ենք։ Լիովին պատրաստ ենք վերականգնել հարաբերությունները»,- ըստ Грузия-Online-ի՝ հայտարարել է Կոբախիձեն։

Նա հավելել է, որ վերջին երեք-չորս տարիների ընթացքում այս հարաբերություններում շատ բան վրիպումներ են եղել, ուստի հարաբերությունները վերակայման կարիք ունեն:

Հարցին՝ «բարեկամական ակտը» քայլ էր, Կոբախիձեն պատասխանել է, որ դա հակաքայլ անվանել չի կարելի, քանի որ նշված փաստաթուղթն ուղղակի շանտաժ է պարունակում։

«Ակնկալում ենք արդար, պրագմատիկ և բարեկամական քայլեր։ Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, դա հենց այն տոնն է, որը հակաարդյունավետ է, և սա որևէ կերպ չի կարող փոխադարձ քայլ համարվել։ Շանտաժի փոխարեն հարաբերությունները բարելավելու, դրանք վերականգնելու համար պետք է առողջ խոսակցություն ծավալենք»,- հայտարարել է Կոբախիձեն։