Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին հաստատել է հուլիսի 30-ին Բեյրութում Իսրայելի ավիահարվածի ժամանակ Իրանի ռազմական խորհրդական Միլադ Բեյդիի մահը և ցավակցություն հայտնել նրա ընտանիքին։ 

«Ցավակցությունս եմ հայտնում Սիրիայում և Լիբանանում Իրանի ռազմական խորհրդական Միլադ Բեյդիի ընտանիքին և ընկերներին, որը մարտիրոսական մահով զոհվել է Բեյրութում սիոնիստական ​​ռեժիմի (Իսրայելի) ահաբեկչական ավիահարվածի ժամանակ»,- ըստ Tasnim գործակալության ասված է Սալամիի հայտարարության մեջ։

Հուլիսի 30-ի երեկոյան Իսրայելի բանակը հայտարարեց Բեյրութի վրա հարձակման մասին, ապա հաստատեց, որ այս նպատակային գործողության արդյունքում սպանվել է Ֆուադ Շոկրը։

Ըստ իսրայելցի զինվորականների՝ նա եղել է «Հըզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի աջ ձեռքը և պատասխանատու է եղել շարժման ռազմական կազմակերպման ռազմավարական հարցերի, ներառյալ՝ հրթիռային զենքի համար։ Չորեքշաբթի SNN-ը հայտնել է, որ Շոկրի հետ սպանվածների թվում է նաև Իրանի ռազմական խորհրդական Միլադ Բեյդին։