Պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ուղին անցնում է քաղաքական որոշման միջով, որը հիմնված է միջազգային բանաձեւերի վրա, ընդ որում՝ հենց Իսրայելն է հրաժարվում հակամարտության դադարեցման խաղաղ ճանապարհից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը։

«Մենք հաստատում ենք, որ համընդհանուր խաղաղության եւ անվտանգության ուղին անցնում է քաղաքական որոշման միջով՝ հիմնված միջազգային բանաձեւերի եւ արաբական խաղաղ նախաձեռնության վրա»,- ընդգծել է նա։

Աբասի խոսքով՝ Պաղեստինը չի հրաժարվել Իսրայելի ներկայացուցիչների հետ հանդիպումներից։ Պետությունը, նշել է նա, քանիցս համաձայնություն է տվել հանդիպելու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով։

Հենց իսրայելական կողմն է, սակայն, «շեղվել խաղաղության ուղուց», ավելացրել է Աբասը։