Անկարայում ավտոբուսի հետ վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 26-ը, գրում է DHA գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքի նահանգապետ Վասիփ Շահինին։
Ուղևորատար ավտոբուսը վաղ առավոտյան կորցրել է կառավարումը և բախվել նախ ցանկապատին, ապա՝ էստակադայի պատին։
«Անկարայի Փոլաթլի թաղամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել և վիրավորվել»,- գրում է գործակալությունը։
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության և հրշեջ-փրկարարների մի քանի մեքենաներ, ճանապարհի հատվածը փակ է եղել երթեւեկության համար։





























