Թուրքիայի Ուրֆա նահանգի (Ուռհա, Եդեսիա) հայկական Գերմուշ(Կամուրջ) գյուղն ու եկեղեցին հայտարարվել են զբոսաշրջային կենտրոն։ Այս մասին տեղեկացնում է sanliurfa կայքը՝ վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությանը։
Թեմայի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել Տուրիզմի եւ մշակույթի նախարարության Ուրֆայի նահանգային վարչության պետ Սելամի Յըլդըզը՝ նշելով, որ այդ ամենն արվել է՝ Ուրֆայում զբոսաշրջությանը աջակցելու նպատակով։ Նա ասել է, թե Ուրֆա քաղաքից 10 կմ հեռավորության վրա գտնվող հայկական եկեղեցու շուրջը կստեղծվեն զբոսաշրջության համար անհրաժեշտ պայմաններ։
«Ներկա պահին իրականացվում է եկեղեցու վերանորոգման համար անհրաժեշտ նախագծի ուսումնասիրությունը։ Պահպանվող արժեքների վարչության հավանությունը ստանալուց հետո սկսելու ենք ֆինանսական աղբյուրներ ճարելու գործընթացը»,-ասել է թուրք պաշտոնյան։




























