Իսպանական «Բարսելոնայի» երիտասարդ աստղ Լամին Յամալի հորը դանակահարել են: Նրան ծանր վիճակում տեղափոխել են Բադալոնայի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ Ըստ Euronews-ի՝ սպանության փորձի մեղադրանքով երեք մարդ է ձերբակալվել։

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի Բարսելոնայի Ռոկաֆոնդա դե Մատարո մունիցիպալիտետի ավտոկայանատեղիում, որտեղ Մունիր Նասրաուիի վրա հարձակվել են մի խումբ մարդիկ։

La Vanguardia պարբերականը հայտնել է, որ տղամարդուն վիրավորել են շան հետ զբոսնելիս, երբ  պատշգամբից նրա վրա ջուր են լցրել, ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով:

Մի շարք լրատվամիջոցներում դեպքի վայրից տեսագրություններ են հայտնվել։ Ենթադրյալ ծեծկռտուքի կադրերը նույնպես տարածվում են սոցցանցերում։ Սակայն դրանց արժանահավատությունը չի հաստատվել։