Թել Ավիվում բեռնատարի մեջ պայթյուն է տեղի ունեցել, գրել է The Times of Israel-ը։

Ինչպես տեղեկացրել է «Այսօր Իսրայելում» պորտալը, պայթյունի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, մեկ հոգի վիրավորվել։

Ինչպես հայտնել է Թել Ավիվի ոստիկանության պետ Պերեց Ամարը, զոհված տղամարդու ուսապարկում պայթուցիկ սարք է գտնվել։ Նրա անձը առայժմ պարզված չէ։

Հետաքննությանը ներգրավվել է անվտանգության ընդհանուր ծառայությունը, քանի որ խոսքը կարող է վերաբերել ահաբեկչությանը։