Գազայի հատվածում Շաթի փախստականների ճամբարին հասցված իսրայելական հարվածի հետեւանքով զոհվել են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի հանգուցյալ ղեկավար Իսմայիլ Հանիեի յոթ անձնական թիկնապահները, տեղեկացրել է Al Jazeera-ն։

Արաբական ԶԼՄ-ն հայնել է Գազայի ողջ տարածքում իսրայելական ավիահարվածների ինտենսիվության ուժեղացման մասին։

Բժշկական աղբյուրների տվյալներով՝ Գազայի հյուսիսում մեքենայի դեմ գիշերային գրոհի հետեւանքով զոհվել է եւս չորս մարդ։

Իրավիճակը Գազայի կենտրոնական մասում էլ ավելի մռայլ է դառնում։

Զինվորականներն առանց նախազգուշացման հարվածել են ընտանեկան տանը փախստականների Բուրեյջ ճամբարում, ինչի հետեւանքով զոհվել է վեց պաղեստինցի։

Հարավում իսրայելական բանակը շարժվել է դեպի ալ-Մավասի Ռաֆահում՝ կրակ բացելով բնակիչների եւ տեղահանված ընտանիքների վրա։ Հարձակումները շարունակվել են նաեւ Խան Յունիսում, որտեղ նախկինի պես գործում է բանակը։