Ռուսական «Կովկաս» նավահանգստում հրթիռային գրոհի հետևանքով խորտակված լաստանավում հայկական ծագման կամ Հայաստանի համար նախատեսված բեռներ չեն եղել: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից նշեցին նաև, որ ռուսական լաստանավի կործանումը որևէ կերպ չի անդրադառնա Հայաստանի տնտեսության վրա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 22-ին «Կովկաս» նավահանգստի ջրերում լաստանավը, որին գրոհել են Ուկրաինայի զինված ուժերը, խորտակվել է: