Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը չեն հանդիպել ՌԴ նախագահի Բաքու կատարած այցի ժամանակ, տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ոչ»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք Պուտինը հանդիպել է Դուրովի հետ Ադրբեջան կատարած այցի ժամանակ։

ՌԴ նախագահը Բաքու էր մեկնել երկօրյա պետական այցով օգոստոսի 18-ին։