Ամերիկյան դոլարը Հայաստանի ֆինանսական շուկայում Ամանորին ընդառաջ շարունակում է թուլանալ: Այսօր` նոյեմբերի 30-ին դոլարի միջին փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կազմել է 381 դրամ: Ընդ որում` բոլոր 24 գործարքները կնքվել են այդ փոխարժեքով:
Ընդհանուր առմամբ բորսայում վաճառվել է 4.3 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում արդեն իսկ ի հայտ են եկել փոխանակման կետեր, որոնք դոլարը վաճառում են 382 դրամով: Դոլարի առքի փոխարժեքը փոխանակման կետերում մեծամասամբ արդեն ցածր է 380-ից:



























