Ամերիկայի նախկին առաջնորդ և նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է, եթե նա հաղթի նոյեմբերին, ստեղծել ԱՄՆ տիեզերական ուժերի ազգային գվարդիա, որը կշարունակի դիմակայել Ռուսաստանին և Չինաստանին:
«Եկել է ժամանակը Տիեզերական ազգային գվարդիան ստեղծելու որպես ԱՄՆ տիեզերական ուժերի հիմնական մարտական ռեզերվ: Որպես նախագահ՝ ես կստորագրեմ պատմական օրենսդրությունը, որը հիմնում է Տիեզերական ազգային գվարդիան», - ասել է նա Դեթրոյթում, Միչիգան:
Հանրապետականը կարծում է, որ 2019 թվականին Տիեզերական ուժերի ստեղծման հրամանով նա թույլ չի տվել Ռուսաստանին և Չինաստանին առաջ անցնել ԱՄՆ-ից։ «Ռուսաստանն ու Չինաստանը ոչնչացնում էին մեզ, քանի որ մենք կենտրոնացած չէինք [տիեզերքի վրա]։ Եվ հիմա, երբ մենք կենտրոնացած ենք, մենք առաջատար ենք»,- ասաց նա:
Թրամփը նաև խոստացել է «պատմական ներդրումներ» կատարել ԱՄՆ զինված ուժերի հզորացման համար, այդ թվում՝ «անօդաչու թռչող սարքերի, ռոբոտաշինության, արհեստական ինտելեկտի զարգացման, հիպերձայնային զենքի ստեղծման գործում»։





























