Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը նախկինի պես գերազանցում է հանրապետական Դոնալդ Թրամփին աջակցության մակարդակով, սակայն մեկ շաբաթում տարբերությունը կրճատվել է 1 տոկոսային կետով եւ կազմել 2 տոկոսային կետ։ Այս մասին վկայում են հարցման արդյունքները, որն իրականցրել են The Economist ամսագիրը եւ հանրային կարծիքի ուսումնասիրման YouGov ինստիտուտը։
Մասնագետների տվյալներով՝ հարցման մասնակիցների 47 տոկոսը պատրաստ է աջակցել Հարիսին նախագահական ընտրություններում, Թրամփին նախընտրում է 45 տոկոսը։ 8 տոկոսը չի կողմնորոշվել կամ չի նախատեսում մասնակցել քվեարկությանը։ Օգոստոսի 9-11-ին անցկացված հարցման ժամանակ Հարիսը Թրամփից առաջ էր 3 տոկոսային կետով։
Հարցումն իրականացվել է օգոստոսի 25-27-ին։ Մասնակցել է 18 եւ ավելի բարձր տարիքի մոտ 1,5 հազար քաղաքացի։ Վրիպանքը կազմել է 3 տոկոսային կետ։





























