Թունիսի դատարանը հեռակա դատավճիռ է կայացրել երկրի նախկին նախագահ Բեն Ալիի նկատմամբ: Ինչպես փոխանցում է թունիսական TAP գործակալությունը, նախկին բռնապետի նկատմամբ գործը վերաբերում էր 1991թ. հեղաշրջման փորձին մասնակցած սպաների խոշտանգումներին: Երկրի ղեկավարը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել է 5 տարվա ազատազրկման:
Նշվում է, որ նախկին նախագահի նկատմամբ հաջորդ դատաքննությունը կկայանա դեկտեմբերի վերջին: Այս անգամ նա պետք է պատասխան տա անցած տարեվերջին Կասարին եւ Տալա քաղաքներում բողոքի ակցիայի մասնակիցների գնդակահարության համար: Բեն Ալին նաեւ մեղադրվում է պետական միջոցների յուրացման, փողերի լվացման, գեղարվաստական արժեքների մաքսանենգության եւ այլ հանցագործությունների մեջ:
Հիշեցնենք, որ Թունիսի տապալված առաջնորդը թաքնվում է Սաուդյան Արաբիայում:




























