Տեղեկությունն այն մասին, որ Միջազգային քրեական դատարանը դիմել է Մոնղոլիայի նախագահ Ուղնաագիյն Հուրելսուհուին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի նախօրեին, կեղծ է։ Այս մասին տեղեկացրել է Մոնղոլիայի նախագահի մամուլի ծառայության ղեկավար Ուլզիյբայարին Զոլբայարը հատուկ ճեպազրույցում։
«Եկեք հերքենք բազմաթիվ կեղծ լուրերը, որոնք տարածվում են ինտերնետում։ Տեղեկությունը, որ ՄՔԴ-ն նամակով դիմել է Մոնղոլիայի նախագահին սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահի այցի հետ կապված, սուտ են եւ խեղաթյուրում են փաստերը»,- ԶԼՄ-ներին դիմել է նախագահի մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Նա խնդրել է հանրությանը զգույշ վերաբերվել ցանկացած տեղեկության, ստուգել դրանց հավաստիությունը եւ վստահել միայն պաշտոնական աղբյուրներին։





























