Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, տեղեկացրել է վրացական Առաջին ալիքը։

Հանդիպման ժամանակ ուշադրություն է դարձվել առկա բարեկամական կապերին երկու երկրների միջեւ եւ համագործակցությանը պաշտպանության ոլորտում։

Վրաստանի կառավարության տեղեկացմամբ՝ հանդիպման ժամանակ նշվել է, որ երկու երկրների միջեւ ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը լավ հիմք կստեղծի գործընկերության խորացման համար Վրաստանի եւ Հայաստանի միջեւ տարբեր ուղղություններում։ Խոսակցություն է ընթացել նաեւ աշխարհում եւ տարածաշրջանում անվտանգային իրադրության եւ այդ մարտահրավերները համատեղ հաղթահարելու կարեւորության մասին։