Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության քննությունն ավարտվել է, նյութերն առաջիկայում կուղարկվեն ադրբեջանական դատարան։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիեւը NEWS.ru-ի հարցազրույցում։
Այժմ այդ բոլոր քննչական միջոցառումների անցկացումը կիրականացվի դատարանում, միջազգային նորմերի եւ Ադրբեջանի քրեաիրավական օրենսդրության համապատասխան»,- ասել է Ալիեւը։
Պաշտոնական տվալներով՝ Ադրբեջանում 22 հայ գերի կա, որոնցից 17-ը բռնվել է 2023թ. ագրեսիայի հետեւանքով։ Նրանց մեջ են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։





























