ԱՄՆ նախագահի որդի Հանթեր Բայդենը մտադիր է փոխել դաշնային հարկային գործով անմեղ լինելու մասին իր դիմումը, ըստ Associated Press-ի՝ հինգշաբթի դատավարության համար երդվյալ ատենակալների ընտրության մեկնարկից անմիջապես առաջ հայտարարել է նրա փաստաբանը։
Դատաաշտպան Աբբ Լոուելը դատավորին պատմել է Հանթեր Բայդենի՝ իր նախորդ հայցը փոխելու պլանների մասին մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ նրա նկատմամբ առանձին գործով մեղադրանք է առաջադրվել հրազենի օգտագործման գործով, սակայն այլ մանրամասներ չի հայտնել:
Բայդենի մեկ այլ դատապաշտպանը՝ հայազգի նշանավոր փաստաբան Մարկ Գերագոսը (Կիրակոսյան), հայտնել է, որ նախագահի որդին մտադիր է այսպես կոչված Ալֆորդի միջնորդություն ներկայացնել, որը անսովոր միջնորդություն է, որում մեղադրյալը թեև չի ընդունում մեղքը, սակայն ընդունում է, որ դատախազները մեղադրական դատավճիռ արձակելու համար բավարար ապացույցներ ունեն:
Հանթեր Բայդենին, ըստ դատախազների, առաջադրվել է զանցանքների և հանցանքի մեղադրանքներ չորս տարի տևած սխեմայով առնվազն 1,4 միլիոն դոլարի հարկերից խուսափելու առնչությամբ, թեև միլիոնավոր դոլարներ էր ստանում օտարերկրյա առևտրային կառույցներից:
ԱՄՆ նախագահի որդուն արդեն սպառնում է ազատազրկում, երբ հունիսին Դելավերի ժյուրին նրան մեղավոր ճանաչեց 2018 թվականին ատրճանակ գնելու համար դաշնային ձևաթուղթը լրացնելիս խեղաթյուրել է փաստերը:
Վերջին րոպեին մեղավոր ճանաչելը Հանթեր Բայդենին հնարավորություն կտար խուսափել դատավարությունից, ինչը իր հերթին ուշադրություն կդարձներ նրա արտասահմանյան գործնական կապերի վրա, որոնք հանրապետականները տարիներ շարունակ քննում էին, երբ նրա հորը մեղադրում էին կոռուպցիայի մեջ՝ որդիների արտասահմանում աշխատանքի առնչությամբ:





























