Արցախի պարենային անվտանգության խնդիրների լուծման թեման ներառվել է 2024թ. հրատարակված  10-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի դասագրքում: Այս մասին NEWS.am-ին տեղեկեցրել են դպրոցականների ծնողները՝ ուղարկելով դասագրքի խնդրահարույց էջի լուսանկարը: Դասագրքի հեղինակներն են Սարգիս Գալոյանը, Գագիկ Մելիքյանը, Հայկ Հարությունյանը, Կարինե Ավետիսյանը և Տիգրան Թանգամյանը: Վերջիններս հավանաբար տեղյակ չեն, որ մեկ տարի առաջ՝ 2023թ. սեպտեմբերին տեղի ունեցած երկօրյա պատերազմի հետևանքով Արցախը վերջնականապես հայաթափվել է կամ էլ, նախքան գիրքը տպագրության ուղարկելը, «մոռացել են» աչքի անցկացնել և ստուգել թեմաների արդիականությունը:  

media_20240911_152439_6708218571726239346.jpg (477 KB)

media_20240911_152439_1433118856757309075.jpg (316 KB)

media_20240911_152439_4642951447789108037.jpg (130 KB)

media_20240911_152439_8572389244365823953.jpg (116 KB)