Երեւանում նորակառույցներում բնակարանների գները չեն իջնի. Այս մասին սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Ռուստամ Գրիգորյանը։
Նրա գնահատմամբ՝ հնարավոր է միայն կարճաժամկետ անկում։ Նա դա բացատրեց նրանով, որ որոշ շենքեր կմնան հիփոթեքային տոկոսների վճարման եկամտահարկի զեղչման ծրագրով։ «Սրանք այն շենքերն են, որոնց համար շինարարության թույլտվությունները տրվել են մինչև 2022 թվականը։ Բացի այդ, Երեւանում շինարարության տեմպերը մի քանի անգամ կնվազեն»,- հավելեց փորձագետը։
Գրիգորյանը միաժամանակ հավելեց, որ երեք տարվա ընթացքում առաջարկը կնվազի, ինչը երկարաժամկետ հեռանկարում արդեն գների աճի կբերի։
Երևանում նորակառույցներում բնակարանների գները երկարաժամկետ հեռանկարում չեն նվազի. ՀԿ

Հասանելի է
русский



























