ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգային մաստեր-պլանը:
Վարչապետը միաժամանակ տեղեկացրել է, որ առաջիկայում տեսանյութերի միջոցով մտադիր է առավել մանրամասն ներկայացնել՝ որտեղ ինչ է նախատեսվում և ինչ բովանդակություն կա:
Նիկոլ Փաշինյանը խոսել է ագրարային կամ գյուղատնտեսական կրթության մասին:
«Այն մեր մտահղացմամբ, պետք է տեղավորվի տեխնոլոգիական կլաստերում: Ինչո՞ւ, որովհետև գյուղատնտեսությունն ինքը տեխնոլոգիա, է և մարդկության կողմից որդեգրված կամ հայտնաբերված ամենահին տեխնոլոգիաներից մեկը»,- ներկայացրել է վարչապետն ու առավել մանրամասնել այս ուղղությանը վերաբերող կրթական հնարավորությունները:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:




























