Ալմազ Աթամբաեւը, ով պաշտոնապես ստանձնել է Ղրղըզստանի նախագահի պաշտոնը, դեկտեմբերի 2-ին հրամանագիր է ստորագրել իր նախորդին` Ռոզա Օթումբաեւային սոցիալական երաշխիքներ տրամադրելու մասին:

Համաձայն փաստաթղթի, Օթումբաեւան ապրելու է պետական առանձնատանը, օգտվելու է պետական կապից եւ տրանսպորտից, նաեւ բուժսպասարկումից գերատեսչական բուժհաստատություններում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նա նաեւ ստանալու է գործող նախագահի աշխատավարձի 75 տոկոսի չափով ռոճիկ:

Ինքը Օթումբաեւան հայտարարել է,թ ե չի լքելու երկիրը եւ հասարակական հիմնադրամ է ստեղծելու:

Նա առաջին նախագահն է, ում Ղրղըզստանում չեն հետախուզում պաշտոնական հանցագործությունների մեղադրանքով: Նրա երկու նախորդները` Ասկար Ակաեւն ու Կուրմանբեկ Բակիեւը տապալվել են հեղափոխության արդյունքում եւ այժմ թաքնվում են արտերկրում: Օթունբաեւան ժամանակավոր նախագահ էր դարձել 2010թ: