«Խարկովի գնդակոծության ժամանակ վիրավորված 14 մարդ հոսպիտալացվել է բուժհաստատություններ։ Նրանց մեջ կա երկու երեխա, մեկը՝ ծանր վիճակում։ 70-ամյա մի տղամարդ ծանր վիճակով գտնվում է հիվանդանոցում»,- տեղեկացրել է մարզի ռազմական վարչության ղեկավար Իգոր Սինեգուբովը երկուշաբթի առավոտյան։

Նախօրեին Խարկովում օդուժի հարվածի տակ է ընկել բազմահարկ բնակելի տուն։

Ավելի քան 40 մարդ վիրավորվել է, զոհվել է մի կին, տեղեկացրել են իշխանությունները։

Խարկովի մարզային դատախազությունը երկուշաբթի տեղեկացնում է, որ զոհվածը 94-ամյա մի կին է, նրա անձը հաստատված է ԴՆԹ հետազոտությամբ։

Ռուսաստանը չի մեկնաբանել Խարկովին կիրակի հասցված հարվածը։