Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Օլաֆ Շոլցի խնդրանքով արտահայվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման հնարավորության մասին, գրում է Orda.kz-ն։

«Փաստն այն է, որ ռազմական առումով Ռուսաստանն անպարտելի է։ Պատերազմի հետագա էսկալացիան կհանգեցնի անդառնալի հետևանքների ամբողջ մարդկության և, առաջին հերթին, ռուս-ուկրաինական հակամարտության մեջ անմիջականորեն ներգրավված բոլոր երկրների համար։ Ցավոք, Ստամբուլի համաձայնագրի կնքումից հրաժարվելու պատճառով գոնե զինադադարի հասնելու լավ հնարավորությունը ձեռքից բաց թողնվեց։

Բայց խաղաղության հասնելու հնարավորություն դեռ կա։ Պետք է ուշադրությամբ դիտարկել տարբեր պետությունների խաղաղության բոլոր նախաձեռնությունները և ռազմական գործողություններըի դադարեցնելու մասին որոշում ընդունել, այնուհետև անցնել տարածքային հարցերի քննարկմանը։

Մեր կարծիքով, Չինաստանի և Բրազիլիայի խաղաղության ծրագիրն արժանի է աջակցության։ Պետությունների ղեկավարները գալիս և գնում են, բայց ժողովուրդները, հատկապես հարևան ժողովուրդները, պետք է ապրեն խաղաղության և փոխըմբռնման մեջ»,- նշել է Տոկաևը։