Ուսամա բեն Լադենին մատնել է  նրա մոտ զինակիցներից մեկը`եգիպտացի բժիշկ Այման ալ Զավահիրին, ով ահաբեկչական կառույց էր ղեկավարում:  Այս մասին նշվում է «Ալ Քաիդայի» մասին փաստագրական ֆիլմում,  որը նկարահանել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

Ինչպես տեղակացնում է  NEWSru.com-ը, ալ Զավահիրին միջոցառումների մի ողջ համալիր է ձեռնարկել` իր մրցակիցներին չեզոքացնելու համար: Ամեն անգամ, երբ նա բարձրանում էր «Ալ Քաիդայի» հիերարխիկ աստիճանով,  զոհվում էր նրա զինակիցներից որեւէ մեկը:

Արդյունքում զոհ դարձավ նաեւ բեն Լանդենը:  Երբ բեն Լանդենը  թաքնվում էր Իսլամաբադի մերձակայքի իր ապաստարանում, Զավահիրին նրա մոտ երկու անգամ ուղարկել է իր կապավորին: Նա, ինչպես նշվում է ֆիլմում, գիտեր, որ  կապավորներին հետեւում են ԿՀՎ գործակալները, սակայն կանխամատածված կերպով ոչ մի քայլ չէր ձեռնարկել: