Միացյալ Նահանգները չպետք է հրաժարվի Ռուսաստանի եւ Չինաստանի հետ համագործակցությունից, հայտնել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը։

«Չինաստանի հետ գործ ունենալը լավ բան է, անհրաժեշտ են միայն արդար պայմաններ։ Ռուսաստանն այնքան օգտակար հանածոներ ունի։ Մենք կարող ենք հիանալի վարել մեր գործերը, եւ բոլորը երջանիկ կլինեն»,- ասել է նա երեքշաբթի՝ ելույթ ունենալով Ֆլինտ քաղաքում (Միչիգանի նահանգ) կողմնակիցների առջեւ։

Թրամփը հերթական անգամ ասել է, որ լավ հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։