Հայաստանի Ազգային ժողովում, այսօր` դեկտեմբերի 5-ին մեկնարկում է հերթական քառօրյան, որի ժամանակ տեղի կունենան ԱԺ նախագահի եւ փոխնախագահի ընտրությունները:

NEWS.am-ի տեղեկություններով, քվեարկությունը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 6-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ-ի խորհուրդը դեկտեմբերի 1-ի իր նիստում, որը նախագահել էր կուսակցության եւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, որոշել էր ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի, իսկ ԱԺ փոխնախագահի պաշտոնում` Էդուարդ Շարմազանովի թեկնածությունները:

Իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնը, որն այժմ զբաղեցնում է Էդուարդ Շարմազանովը, կզբաղեցնի Գագիկ Մելիքյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 14-ին հրաժարական էր ներկայացրել, որպեսզի գլխավորի ՀՀԿ նախընտրական շտաբը: ՀՀԿ շտաբում աշխատելու պատճառաբանությամբ հրաժարական էր ներկայացրել նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը: