Կոտահյքի մարզում, Հրազդան-Քաղսի ճանապարհի 1-ին կմ-ին, դեկտեմբերի 4-ին, ժամը 7.50-ի սահմաններում, «Տոյոտա Վինդոմ» մակնիշի 20 ԼՏ 445 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել է ճամփեզրի կիսակառույց տան պատին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը՝ 28-ամյա Վահան Սահակյանը եւ ուղեւորուհին՝ 21-ամյա Սաթենիկ Մաղաքյանը, տեղում մահացել են:
Վահան Սահակյանը Երեւանի Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի 25-րդ տան բնակիչ է, իսկ Սաթենիկ Սահակյանը` Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ:
Կատարվում է քննություն:



























