Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Կապան-Շվանիձոր-Մեղրի ճանապարհի 82-րդ կմ-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր` դեկտեմբերի 5-ին, գիշերը ժամը 2-ի սահմաններում, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան ճնապարհի տվյալ հատվածում շրջվել է:

Վարորդը՝ 28-ամյա Նարեկ Շահբազյանը, տեղում մահացել է, իսկ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: