«Ժառանգություն» կուսակցության երիտթեւն ու մի շարք հասարակական կազմակերպություններ նոյեմբերի 12-ին բողոքի գործողություն են անցկացնելու Հայաստանի Սահմանադրական դատարանի մոտ: "Ընդդեմ Հայաստանի Հանրապետությունում տիրող բռնապետական ռեժիմի, Հայ-թուրքական արձանագրությունների եւ «մադրիդյան սկզբունքների» անունը կրող գործողությունը կկայանա նոյեմբերի 12-ին, ժամը 16:30-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայում:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները ստորագրվել են հոկտեմբերի 10-ին՝ Ցյուրիխում: Ե՛ւ Սփյուռքում, ե՛ւ Հայաստանում հանրության մեծ մասը հանդես է գալիս արձանագրությունների դեմ, եւ բազմիցս բողոքի գործողություններ են եղել արձանագրությունների դեմ: