Նորմայի սահմաններում մարմնի քաշ ունեցող ռուսաստանցիների թիվը կազմում է ընդհանուր բնակչության միայն 35,7%-ը։ Երկրում ճարպակալումից տառապողներից բխող տնտեսական վնասը հասնում է համախառն ազգային արտադրանքի 4%-ի, ըստ ТАСС-ի՝ հայտարարել է ՌԴ առողջապահության նախարարության առողջապահության մոնիտորինգի, վերլուծության և ռազմավարական զարգացման բաժնի տնօրեն Իվան Դեևը։
Տնտեսական զարգացման նախարարության տվյալներով՝ 2024 թվականի համար Ռուսաստանի անվանական ՀՆԱ-ն կազմում է 195,8 տրիլիոն ռուբլի։ Այսպիսով, դրա 4%-ը կազմում է 7,832 տրիլիոն:
Հուլիսի վերջին «Росстат»-ը հայտնել էր, որ Ռուսաստանում ավելորդ քաշ ունեցող քաղաքացիների թիվն աճում է. ավելորդ կիլոգրամ ունեցող ռուսների մասնաբաժինը նախաճարպակալման և ճարպակալման մակարդակում 2018-ի 61,7%-ից աճել է, 2023-ին հասնելով շուրջ 62,5%-ի:
2022 թվականի վերջին Ռուսաստանում «ճարպակալում» պաշտոնական ախտորոշմամբ կար 2,18 միլիոն հիվանդ։ Դա գրեթե 10%-ով ավելի է, քան 2021 թվականի վերջում։ 2022 թվականին կատարվել է նման 419 հազար նոր ախտորոշում՝ 9 տոկոսով ավելի, քան 2021 թվականին։
Ռուսաստանում յուրաքանչյուր երրորդ բնակիչը տառապում է ճարպակալումից, սակայն պաշտոնական վիճակագրությունը դա գրանցում է բնակչության միայն 2%-ի շրջանում, ավելի վաղ հայտնել էր ՌԴ առողջապահության փոխնախարար Եվգենի Կամկինը։ Ըստ նրա՝ այս պահին իշխանությունների առջև խնդիր է դրված բացահայտել ճարպակալող քաղաքացիներին և ճիշտ ուղղու վրա դնել նրանց։
Ռուսների քաշը գնահատելու համար «Росстат»-ն օգտագործում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընդունած չափանիշները։ 18,5-ից ցածր մարմնի զանգվածի ինդեքսը (BMI) վկայում է թերքաշության մասին: 18,5- 25-ի ցուցանիշը համապատասխանում է նորմալ քաշին:
Եթե BMI-ն 25-ից բարձր է, բայց 30-ից ցածր, կարելի է խոսել ավելորդ քաշի մասին, որը համապատասխան նախաճարպակալման փուլին։ 30-35 BMI-ը համապատասխանում է առաջին աստիճանի գիրությանը, 35-40 մարմնի զանգվածի ինդեքսը՝ երկրորդ աստիճանի և 40-ից բարձր՝ երրորդ աստիճանի ճարպակալմանը: Այս դեպքում մարմնի զանգվածի ինդեքսը հաշվարկվում է բանաձևով՝ քաշ (կգ) / հասակ (մետր) քառակուսի:




























