Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը հայտարարել է, որ հանրապետությունը միշտ պատրաստ է աջակցել տարածաշրջանի սենատոր Սուլեյման Քերիմովին, գրում է Коммерсант-ը։

 «Այս մարդու զարմանալի համեստությունը, ով պարզապես բարի գործեր է անում իր ժողովրդի համար... Դաղստանը միշտ կաջակցի նրան դժվար պահերին, երբ դա անհրաժեշտ լինի։ Որովհետև մեր ուժը միասնության մեջ է, և պառակտում առաջացնելու փորձերը միայն խաղում են մեր թշնամիների ձեռքում»,- ասել է Սերգեյ Մելիքովը Դերբենտում այգու բացման ժամանակ:

Հոկտեմբերի 9-ին Ռամզան Կադիրովը ելույթ է ունեցել Չեչնիայի ուժային կառույցներում, որտեղ հայտարարել է, որ իր դեմ մահափորձ են կատարել։ Ըստ Կադիրովի, յուրաքանչյուրը, ով «կարծում է, որ հնարավոր է կենցաղային հողի վրա իրար դեմ հանել ամբողջ ժողովուրդներին», խորապես սխալվում է։ Նա նաև զգուշացրել է Սուլեյման Քերիմովին, Բեկխան Բարախոևին և Ռիզվան Կուրբանովին արյան վրեժի մասին։ Ռամզան Կադիրովն իր ելույթի ժամանակ նշել է նաեւ Wildberries-ի գրասենյակում տեղի ունեցած կրակոցների դեպքը, որին, իր կարծիքով, փորձել են ազգային երանգ տալ։

Ռամզան Կադիրովի հայտարարությունից հետո Ռիզվան Կուրբանովը տեսաուղերձ է տեսագրել, որում հերքել է Չեչնիայի ղեկավարի դեմ մահափորձի նախապատրաստումը։ Նա նաև ասել է, որ որևէ կապ չունի Wildberries ընկերության հետ։

Հունիսին կոնֆլիկտ տեղի ունեցավ Wildberries-ի համասեփականատերեր Տատյանա Քիմի (Բակալչուկ) և նրա ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի միջև՝ Russ ընկերության հետ շուկայի միաձուլման հետ կապված։ Սեպտեմբերի 18-ին Մոսկվայի Wildberries գրասենյակում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 7-ը վիրավորվել։