ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան տարեդարձի առիթով ծաղկաման է նվիրել, գրում է«Коммерсантъ»-ը։
Նա պարզաբանել է, որ այն Պուտինին է հասել Էրդողանի հետ զրույցից առաջ։
«Կարող եմ ասել, որ սա գեղեցիկ ծաղկաման է։ Ինչո՞ւ ենք մենք կենտրոնանում դրա վրա, քանի որ Թուրքիայի նախագահն ինքն է խնդրել այդ նվերը մատուցել մեր նախագահի հետ հեռախոսազրույցից առաջ։ Դրա համար էլ առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել»,- ասել է Յուրի Ուշակովը ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին։
Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին դարձավ 72 տարեկան։
Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնականն ասել է, որ Թուրքիայի նախագահի նվերի գինը «մի փոքր ավելի» է, քան պետական ծառայողների համար թույլատրված 3 հազար ռուբլին։
Պուտինին շնորհավորանքներ են հղել նաև Չինաստանի, Բելառուսի, Հայաստանի, Թուրքմենստանի և Նիկարագուայի ղեկավարները։
Նույն օրը Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Թուրքիայի նախագահը հաստատել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել BRICS-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը Կազանում։




























