ՌԴ Զինված ուժերը հոկտեմբերի 15-ի գիշերը գնդակոծել են Նիկոլաեւը, տեղեկացրել է մարզային ռազմական վարչության պետ Վիտալի Կիմը։

Նրա խոսքով՝ ռուսական զորքրեը գնդակոծել են քաղաքը գիշերը ժամը 2.30-ին, ենթադրաբար՝ հրթիռներով, որոնք արձակվել են С-300 զենիթահրթիռային համակարգից։ Ինչպես տեղեկացրել է Նիկոլաեւի ղեկավար Ալեքսանդր Սենկեւիչը, պայթյունները տեղի են ունեցել քաղաքում օդային տագնապի հայտարարումից առաջ։

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ գնդակոծության հետեւանքով վնասվածքներ են ստացել ենթակառուցվածքային մի օբյեկտ, ռեստորանային համալիր, առեւտրի տաղավարներ, բնակելի տներ եւ մեքենաներ։ Առաջացել են հրդեհներր, որոնք մարվում են։

Գնդակոծության հետեւանքով զոհվել է մի կին, վիրավորվել է 16 մարդ, տեղեկացրել է Վիտալի Կիմը։