Պակիստանը մտադիր է Ուսամա բեն Լադենի երեք կանաց հանձնել Սաուդյան Արաբիայի եւ Եմենի իշխանություններին:  Ինչպես հաղորդում է Pak Tribune-ը, նման ճակատագիր է սպառնում նաեւ №1 ահաբեկչի երեխաներին:

«Ալ Քաիդայի» սպանված պարագլխի ընտանիքի անդամները  էքստրադիցիայի կենթարկվեն Սաուդյան Արաբիա դեկտեմբերի 9 -ին: Պակիստանի ՆԳՆ-ն  պաշտոնապես հրաժարվում է  մեկնաբանութուններ  տալ այդ հարցի առնչությամբ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Միաժամանակ հաղորդվում է, որ բեն Լադենի կանացից երկուսը Սաուդյան Արաբիայի հպատակ են, իսկ մեկը` Եմենի  քաղաքացի: