Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մտադիր է հանդիպել Պաղեստինի հավատարիմ աջակից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, շաբաթ օրը Ստամբուլում որը նրանք բանակցություններ կվարեն հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների, ներառյալ Գազայի հետ Իսրայելի պատերազմի վերաբերյալ, գրում է թուրքական Daily Sabah-ը:

Շոլցն ու Էրդողանն անցած չորս ամսվա ընթացքում կանցկացնեն իրենց երրորդ դեմառդեմ հանդիպումը՝ նշանավորելով ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների ակտիվացումը։ Ակնկալվում է, որ Շոլցը կբարձրացնի Գերմանիայի ներքին քաղաքականության համար երկու առանցքային՝ ռուս-ուկրաինական պատերազմի և անօրինական ներգաղթի թեմաները, իսկ Էրդողանը կհայտնի «Անկարայի խիստ դիրքորոշումը Իսրայելի ագրեսիայի, միջազգային իրավունքի խախտումների և տարածաշրջանային պատերազմի բռնկման վտանգի վերաբերյալ»:

Նրանք կքննարկեն նաև երկար ժամանակ ձգձգվող Eurofighter ինքնաթիռների վաճառքը Անկարային։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Էրդողանը Գերմանիային կոչ կանի հրաժարվել ծրագրված գնումից՝ չնայած ՆԱՏՕ-ի հետ դաշինքին։

Գերմանական Der Spiegel հանդեսը անցյալ շաբաթ գրել էր, որ Գերմանիայի կառավարությունը կարող է պատրաստվել Թուրքիա զենքի արտահանման ուղղությունը փոխելուն։ Սպասվում է, որ օրակարգում կլինեն նաև Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը, առևտրային, քաղաքական և ռազմական կապերը, ահաբեկչության դեմ պայքարը, մուտքի թույլտվության հարցերը, մաքսային միության համաձայնագրի թարմացումը և էներգետիկ համագործակցությունը։

Թուրք պաշտոնյաները բողոքել են, որ իրենց քաղաքացիները ստիպված են ամիսներ շարունակ սպասել ԵՄ երկրների վիզաների համար, իսկ հետո նրանց տրվում են չափազանց կարճ վիզաներ կամ շատ հաճախ վիզաները մերժում են՝ առանց պատճառները բացատրելու:

Ինչպես հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակի տեղակալ Վոլֆգանգ Բյուխները, հանդիպումից հետո երկու առաջնորդները համատեղ մամուլի ասուլիս կհրավիրեն։