Ռուսաստանի սեքս-խորհրդանիշ Մարիա Կոժեւնիկովան, որը խաղում էր երիտասարդական «Ունիվեր» հեռուստասերիալում,  «Եդինայա Ռոսիա» կուսակցության ցուցակով դարձել է Պետդումայի պատգամավոր:

Քսենիա Սոբչակն իր միկրոբլոգում արդեն շնորհավորել է նորաթուխ պատգամավորին, ինչպես նաեւ առաջարկել է նրանից հարցազրույց վերցնել: Նա հեգնանքով ակնարկել է, որ «այժմ դերասանուհին ստիպված պետք է մոռանա նկարահանումների մասին եւ իրեն նվիրի Պետդումայի անդամների հետ աշխատանքին»,  եւ հետաքրքրվել է` «ո՞ւմ (ենթակայության) տակ է» Կոժեւնիկովան աշխատում:

Բայց Քսենիա Սոբչակի «Չէ՞ որ դուք վախկոտ չեք, Մաշա, ե՞րբ ենք զրուցելու» հարցն առայժմ անպատասխան է մնացել, գրում է  MIGnews.com-ը: