Հայաստանում առաջին անգամ կառուցապատողը ներկայացնում է showroom։ Այն ստեղծել է New City Projects ընկերությունը՝ իր նախագծերից «Pallada Tsaghkadzor» համալիրի համար։

Showroom-երը տարածված են արտերկրում և հիմնականում Դուբայում։ Գնորդները մինչև տուն գնելը կարողանում են ծանոթանալ իրենց բնակարանի տիպային օրինակին, վերանորոգմանը և կահավորմանը։ Նման բան Հայաստանում առաջին անգամ առաջարկում է New City Projects-ը։

Skype_Picture_2024_10_18T08_55_00_393Z.jpeg (141 KB)

Հայաստանի զբոսաշրջային կենտրոն Ծաղկաձորում կառուցվելիք Pallada բնակելի համալիրում բնակարան հնարավոր է ձեռք բերել 3 տարբերակով՝ չվերանորոգված, վերանորոգված կամ վերանորոգված և կահավորված։ Վերջինիս տիպային օրինակը՝ showroom-ը, գտնվում է New City Projects-ի Ծաղկաձորի գրասենյակում։  Հենց այս բնակարաններն են հետագայում հանձնվելու կառավարման, որից և բնակարանների սեփականատերերը կստանան եկամուտ։

«Հայաստանում առաջին անգամ գնորդները կարող են այցելել գրասենյակ, ծանոթանալ showroom-ին, տեսնել, թե ինչ տեսք է ունենալու իրենց բնակարանը կահավորումից և վերանորոգումից հետո և դրա հիման վրա կատարել որոշում։ Կահավորված բնակարանի համար ընտրվել են ինքնատիպ դիզայներական լուծումներ և առաջին հերթին մեծ ուշադրություն է դարձվել հարմարավետությանը»,-նշում են New City Projects ընկերությունից։

Skype_Picture_2024_10_18T08_55_03_395Z.jpeg (117 KB)

Նշենք, որ տիպային օրինակի դիզայնը վստահվել է Chroma Interiors ընկերությանը, որի մանրակրկիտ աշխատանքի արդյունքում այսօր գնորդները իրականից ընդհանրապես չտարբերվող showroom-ին կարող են ծանոթանալ Ծաղկաձորում։ Showroom-ը մանրամասն ներկայացնում է բնակարանի սենյակները՝ հյուրասենյակը, ննջասենյակը, լոգասենյակը, ինչպես նաև հագեցած է մինիմալիստական և գեղեցիկ կահավորանքով, որը համապատասխանում է արդիական չափանիշներին ու պահանջներին։

Skype_Picture_2024_10_18T08_55_06_463Z.jpeg (139 KB)

Թվով 8 մասնաշենքից բաղկացած 9-ից 15 հարկանի Pallada բնակելի համալիրի յուրաքանչյուր բնակարան կարող է ծառայել նաև որպես հյուրանոցային համար` դառնալով կայուն եկամտի աղբյուր։

Հիշեցնենք, որ Pallada բնակելի համալիրում բնակարան կարելի է գնել տարաժամկետ վճարմամբ առանց կանխավճարի և հիփոթեքային վարկով: Pallada-ից բնակարան ձեռք բերելու դեպքում գործելու է եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը։

https://www.facebook.com/reel/558544353331761

Skype_Picture_2024_10_18T08_55_09_426Z.jpeg (117 KB)