Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) համապարփակ նշանակություն չունի, Ռուսաստանն այն չի ճանաչում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Միջազգային քրեական դատարանը համընդհանուր նշանակություն չունի։ Սա այն միջազգային կազմակերպություններից է, որի իրավասությունը Ռուսաստանը չի ճանաչում։ Ինչպես աշխարհի շատ այլ երկրներ: Իմ կարծիքով՝ այն չի ճանաչում նաև Միացյալ Նահագները, չի ճանաչում Չինաստանը, չի ճանաչում նաև Թուրքիան։ Հետևաբար, եթե նման անկախ կազմակերպություն գոյություն ունի, միգուցե սա վատ չէ, բայց այն պետք է նման համապարփակ բնույթ ստանա»,- ընդգծել է Պուտինը։

ՌԴ նախագահը պարզաբանել է, որ ձերբակալությունների վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի որոշումները հնարավոր է շրջանցել միջկառավարական համաձայնագրի ստորագրմամբ։