41-ամյա ռուսաստանցին, որի նկատմամբ հետախուզում է հայտարարված, ձերբակալվել է Շվեդիայում ահաբեկչության կասկածանքով, տեղեկացրել է TV4 շվեդական հեռուստաալիքը։

Տղամարդուն հանձնել են Բելգիային հատուկջոկատայինների մասնակցությամբ իրականացված գործողությունից հետո, տեղեկացրել է ԶԼՄ-ն։

«Այստեղ էին եկել բելգիական հատուկջոկատայինները»,- նշել է դատախազ Մաթս Յունգկվիստը։

41-ամյա տղամարդը ձերբակալվել է Ստոկհոլմի մոտ օգոստոսին։

Այնուհետեւ հայտարարվել է, որ ձերբակալված ռուսաստանցին կասկածվում է ահաբեկչական հանցագործության մեջ մեկ այլ երկրում, եւ որ նա գործել է «իշխանության օտարերկրյա մարմնի» անունից»։ Մնացած հարցերում իշխանությունները լռություն էին պահպանում՝ հղում կատարելով խիստ գաղտնիությանը։

Ավելի ուշ ահաբեկչության մեջ կասկածվողը ձերբակալվել է, եւ սկսվել է նրան հետաքննությունն իրականացնող երկրին հանձնելու գործընթացը։

Այժմ անվտանգության ծառայության դատախազը տեղեկացրել է, որ խոսքը Բելգիայի մասին է, եւ որ 41-ամյա տղամարդուն ինքնաթիռով տարել են Շվեդիայից ու հանձնել Բելգիայի իշխանություններին։

Նշվել է, որ 41-ամյա տղամարդը սպառնալիք է համարվում թագավորության անվտանգության համար եւ հետեւվում էր այն ժամանակվանից, երբ անցել էր Շվեդիա։ Նրան ձերբակալել են հունիսին՝ Ռուսաստանում ահաբեկչություն կատարելու կասկածանքով։